Փրկարարներն օգնության են հասել Ծաղկաձորից ոտքով Բջնի գյուղ ուղևորված լեռնագնացներին
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հունվարի 11-ին՝ ժամը 19:24-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ երկու լեռնագնաց Ծաղկաձոր քաղաքի ճոպանուղու վերջին կայանից ոտքով մեկնել են դեպի Բջնի գյուղ, այժմ գտնվում են անտառամերձ հատվածում և չեն կարողանում ինքնուրույն իջնել։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարները ճոպանուղու 3-րդ կայանից Բջնի գյուղ ընկած հատվածից Տ․ Ջ․-ին (ծնված 2007 թ.) և Ա․ Մ․-ին (ծնված 2008 թ.) անվնաս իջեցրել են և տեղափոխել անվտանգ տարածք։
12 Հունվար, 2025 10:55
431
Ծաղկաձորում օրենքի խախտմամբ օտարված՝ շուրջ 645 միլիոն դրամ արժողությամբ հողամասերը վերադարձվեցին պետությանը
28 Դեկտեմբեր, 2024 14:38
Վրաերթի ենթարկված 70-ամյա տղամարդը մահացել է
24 Հոկտեմբեր, 2024 17:26
Ավելի քան 300 մլն դրամի ծրագրեր՝ Ծաղկաձորի ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ
20 Հոկտեմբեր, 2024 20:46