Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Շատ ենք խոսում ստանդարտների և դիվերսիֆիկացիայի մասին և արևմտյան երկրներ հայկական ապրանքներն արտահանելու մասին, բայց դա առանց որակի ենթակառուցվածքների չի լինի։ Այս մասին Գևորգ Պապոյանն ասաց հրավիրված ասուլիսում։
«Այդ նպատակով օրենքի 3 նախագծեր ենք ընդունել՝ ԵԱՏՄ մեկ տեխնիկական կանոնակարգ, նախարարի 6 հրաման և Կառավարության 8 որոշում է ընդունվել, որի արդյունքում ՅՈՒՆԻԴՈ-ի աջակցությամբ ՀՀ-ում հիմնադրվում է 4 տրամաչափարկման լաբորատորիա, որից մեկն արդեն հանձնել ենք շահագործման եւ եւս երեքը առաջիկա ամիսներին կհանձնենք շահագործման, բացի դրանից եւս 3 այլ լաբորատորիաներ կստեղծենք»,- ասաց նա։
Նա հավելեց նաեւ. «Այս տարվա ընթացքում պլանավորում ենք, որ ըստ էության ԵՄ կողմից հավաստագրման ազգային համակարգի ճանաչում տեղի կունենա և նախնական պրոցեսը գերազանց ենք անցել»։ Պապոյանը անդրադարձավ նաև ԱՄՆ-ի հետ տնտեսական կապերին, հիշեցնելով, որ Նահանգների հետ Հայաստանը գնում է ռազմավարական գործընկերության, որին նախորդել են բարձր կարգի տնտեսական քննարկումներ։