Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրում մնացած երկու հարցերը պետք է լուծվեն։ Պետք է որոշել՝ կա՛մ այո, կա՛մ ոչ։
Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է 2024 թվականին ռուսական դիվանագիտության արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում։
Նա հայտարարել է, որ Հարավային Կովկասի երկրները պետք է իրենք լուծեն բոլոր խնդիրներն իրենց անմիջական հարևանների հետ․
«Երբ հայտարարում են, որ ԵՄ առաքելությունն ապահովելու է անվտանգությունը Հայաստանի Սյունիքի մարզում, դա այնքան էլ հասկանալի չէ ինձ համար»,- նշել է նա։
Ըստ նախարարի՝ հարավկովկասյան երկրների և նրանց հարևանների միջև խնդիրը կարգավորելու համար աջակցվեց «3+3» մեխանիզմի ստեղծման նախաձեռնությունը։
«Անմիջապես Եվրամիությունը հայտարարեց՝ մենք հիմա կգանք, կօգնենք։ Սա Հայաստանի և Ադրբեջանի սուվերեն որոշումն է՝ որտեղ և երբ կնքել պայմանագիրը»,- ասել է ՌԴ արտգործնախարարը։