Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր Հռոմում ունեցա շատ արժեքավոր հանդիպում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանի հետ։ Քննարկեցինք Իտալիայի և Հայաստանի միջև հարաբերությունները․ ցանկանում ենք ամրապնդել մեր կապերը՝ խաղաղությունն ու համագործակցությունը խթանելու նպատակով։ Իտալիայում ՀՀ դեսպանության փոխանցմամբ՝ այս մասին ասել է Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ, ԵԽԽՎ-ում իտալական պատվիրակության փոխնախագահ, «Առաջ, Իտալիա» կուսակցության (իշխող կոալիցիայի մաս կազմող աջակողմյան ուժ) խմբակցության փոխնախագահ, կուսակցության արտաքին հարաբերությունների համար պատասխանատու Դեբորա Բերգամինին:

«Իտալիան կարող է կարևոր դեր խաղալ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության հարցում՝ նպաստելով Հարավային Կովկասի կայունությանն ու զարգացմանը։

Հարավային Կովկասը ռազմավարական տարածաշրջան է, և այսօրվա հանդիպումը վերահաստատեց աշխարհաքաղաքական մարտահրավերներին դիմակայելու համատեղ հանձնառության կարևորությունը։

Որպես «Առաջ, Իտալիա» կուսակցության արտաքին հարաբերությունների պատասխանատու՝ խորապես համոզված եմ, որ երկխոսությունն ու դիվանագիտությունն են խաղաղ և բարգավաճ ապագայի կառուցման ուղին։

«Առաջ, Իտալիա» կուսակցությունը պաշտպանում է միջազգային համագործակցության այն մոտեցումը, որը հիմնված է ազգերի միջև երկխոսության վրա։ Մենք կշարունակենք աշխատել Հայաստանի հետ կապերը խորացնելու և տարածաշրջանում կայունությունը խթանելու ուղղությամբ։

Շնորհակալություն եմ հայտնում դեսպանին՝ բաց և կառուցողական քննարկման համար»,- ասել է նա։

135