Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է ավելացնել Թայվանին ամերիկյան զենքի և ռազմական տեխնիկայի մատակարարումների տեմպերը։ Այս մասին հայտնել է ԱՄՆ 47-րդ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության գծով ապագա օգնական Մայք Ուոլցը։
«Մենք ունենք ավելի քան 20 միլիարդ դոլարի չկատարված պայմանագրեր նրանց հետ, իսկ նրանք արդեն վճարել են այն: Մենք պետք է քրտնաջան աշխատենք այդ [զենքերը] բաց թողնելու համար, որպեսզի նրանց տանք այն, ինչի համար նրանք արդեն վճարել են, որպես զսպման միջոց», - ասել է նա՝ երեքշաբթի օրը Վաշինգտոնի Խաղաղության ինստիտուտում մեկնաբանելով Թայվանի շուրջ ստեղծված իրավիճակը:
Միևնույն ժամանակ, Ուոլցը հաստատել է, որ Վաշինգտոնի հաջորդ վարչակազմը, որն աշխատանքը սկսում է հունվարի 20-ին, մտադիր է շարունակել Թայվանը «մացառախոզի» վերածելու փորձերը։