Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մոսկվան Եվրոպական միությանը միանալու գործընթաց սկսելու Երեւանի որոշումը դիտարկում է որպես Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի դուրս գալու սկիզբ։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«2025 թվականի հունվարի 9-ին ՀՀ կառավարությունը, աջակցելով ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագծին, կատարեց իրավական առումով նշանակալի քայլ։ Սա է այս իրավիճակի առանձնահատկությունը։ Սա Հայաստանի կառավարության որոշումն էր, և մենք դա համարում ենք ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու սկիզբ։
Նա նաև շեշտել է, որ Հայաստանի տնտեսական աճը ցույց է տալիս, որ նա ԵԱՏՄ-ին անդամակցության հիմնական շահառուն է։
Միաժամանակ, Օվերչուկը սխալ է անվանել լրատվամիջոցների ներկայացուցիչների այն հարցը, թե արդյոք ինչ-որ մեկը կարող է Երևանի տեղը զբաղեցնել ԵԱՏՄ-ում։ «Հարցը չի կարելի այսպես դնել, քանի որ ԵԱՏՄ-ին անդամակցելու հարցը միշտ էլ երկրի անկախ որոշումն է, որը, ելնելով իր շահերից, որոշում է անդամակցել-չանդամակցելը»։