Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցելել է Լեհաստան՝ հանդիպելու Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցելել է Լեհաստան, առաջին հանդիպումներից մեկը տեղի է ունենում Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի աշխատակազմում, հայտնում է Լեհաստանի վարչապետի գրասենյակը։

«Սկսվում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու այցը Լեհաստանի վարչապետի աշխատակազմ»,- հայտնել են Լեհաստանի վարչապետի գրասենյակից՝ հրապարակելով Զելենսկու լուսանկարը Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ։

Ավելի վաղ, Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտնել էր, որ նախագահ Վլադիմիր Զելենսկին նախատեսված հանդիպումներ կունենա Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի և Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ։

190