Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան  ռազմագերիների փոխանակում են իրականացրել՝ 25-25-ի ձևաչափով, ընդ որում՝ միջնորդական ջանքեր է գորածադրել ԱՄԷ-ն։

«Հունվարի 15-ին բանակցային գործընթացի արդյունքում Կիևի ռեժիմի կողմից վերահսկվող տարածքից վերադարձվել է 25 ռուս զինծառայող, փոխարենը՝ Ուկրաինայի զինված ուժերի 25 ռազմագերիներ»,- չորեքշաբթի հայտնել են գերատեսչությունից։

«Ներկայումս բոլոր ռուս զինվորականները գտնվում են Բելառուսի Հանրապետության տարածքում, որտեղ ստանում են անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն, ինչպես նաև իրենց հարազատների հետ կապ հաստատելու հնարավորություն»,- ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ազատ արձակված բոլոր զինծառայողները տեղափոխվելու են Ռուսաստանի Դաշնություն՝ ՌԴ ՊՆ բուժհաստատություններում բուժման և վերականգնողական աշխատանքների համար։

 

205