«Ռեալի» ղեկավար Ֆլորենտինո Պերեսը ավտոմատ կերպով վերընտրվել է ակումբի նախագահի պաշտոնում
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մադրիդի «Ռեալի» ղեկավար Ֆլորենտինո Պերեսը ավտոմատ կերպով վերընտրվել է ակումբի նախագահի պաշտոնում։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Մադրիդի «Ռեալի» ներկայիս նախագահը կշարունակի զբաղեցնել իր պաշտոնը մինչև 2029 թվականը։ Այդ պաշտոնին հավակնող միակ թեկնածուն Ֆլորենտինո Պերեսն էր:
Իսպանացի ձեռներեցն ու մարզական պաշտոնյան «Ռեալի» նախագահն է 2009 թվականից, երբ միակ թեկնածուն էր։ Նա մրցակիցներ չի ունեցել նաև 2013, 2017 և 2021 թվականներին։
Մադրիդի «Ռեալը» 46 միավորով գլխավորում է Լա լիգայի 2024/25 մրցաշրջանի մրցաշարային աղյուսակը։
20 Հունվար, 2025 11:03
313