Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Լավ նորությունն այն է, որ դուք չեք փոխվել, և այն, ինչ այսօր կատարվեց այստեղ ձեր կատարմամբ, հերթական անգամ ապացուցում է այն, որ դուք մնացել եք հայդուկ: Հայդուկ եք, այսինքն՝ ՀՀ քարտեզի հետ կռիվ եք տալիս՝ արդեն ինչքան ժամանակ է: Այդ մասին այսօր ԱԺ նիստի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով ընդդիմությանը:

«Մարդը կենդանուց նրանով է տարբերվում, որ ինքնահայեցում ունի, այսինքն՝ ոչ միայն մտածում է, այլև մտածում է իր մտածածի մասին, այսինքն՝ մտածում է ու ասում է՝ էս ի՞նչ հիմար բան ասացի:

Գալիս, այստեղ խոսում եք ԼՂ-ի մասին, բայց ձեր ամբողջ քաղաքական կենսագրությունն այն է եղել, որ դուք գնացել, բանակցել եք Լեռնային Ղարաբաղի 7 շրջանները հանձնելու մասին, այսինքն՝ դուք ինքնառաջադրվել եք որպես հայրենիք հանձնողներ, 20 տարի ինքնառաջադրվել եք որպես հայրենիք հանձնողներ, հիմա եկել, այստեղ ի՞նչ եք ասում:

Շնորհավորում եմ, դուք մնացել եք նույնը, և ձեզ չի սպառնում ընդհանրապես փոխվել»,- ելույթը եզրափակելով՝ ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում 

411