Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

2025 թվականի հունվարի 20-ին ավարտվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարման ժամկետը՝ չորս տարի նախագահելուց հետո։ Այս տարիները նշանավորվեցին ԱՄՆ-ի համար ներքին և արտաքին քաղաքականության կարևոր փոփոխություններով,  համաշխարհային մարտահրավերներով, պատերազմներով և խաղաղության փնտրտուքներով։

Դեմոկրատ Ջո Բայդենն ընտրվեց 2020 թվականի նոյեմբերին՝ 81,2 միլիոն ընտրողների աջակցությամբ՝ պատմության մեջ ամենաշատ ձայներով։ Ընտրության արդյունքները դարձան ամերիկյան պատմության մեջ ամենավիճահարույցներից մեկը։ Նրա մրցակից Թրամփը, չընդունելով ընտրությունների արդյունքները, փորձեց վիճարկել դատարանում, սակայն ապարդյուն։ Չստացվեց օրենքով, փորձ արվեց «ուժով» 2021թ-ի հունվարի 6-ին Թրամփի կողմնակիցների հանրահավաքը Կապիտոլիումում վերաճեց շենքի վրա հարձակման, որը հանգեցրեց հինգ հոգու մահվան։

Բայդենը իշխանության եկավ աշխարհաքաղաքական տուրբուլենտ իրավիճակում՝ տարածաշրջանային հակամարտություններից մինչև Covid19 համաճարակը և դրանից բխող տնտեսական ճգնաժամը։ Նա իր առաջին ելույթում խոստացավ «ԱՄՆ-ի վերադարձը» համաշխարհային քաղաքականություն, իսկ թե դա ինչպես էր նա պատկերացնում, ցույց տվեցին հետագա 4 տարիները։

Առաջին մեծ իրադարձությունը միջազգային հարաբերություններում կարելի է համարել Աֆղանստանից զորքերի դուրսբերումը սա նրա արտաքին քաղաքականության առաջին խոշոր քայլերից էր։ 2021 թվականի գարնանը և ամռանը ԱՄՆ-ն իր զորքերը դուրս բերեց Աֆղանստանից երկու տասնամյակ ռազմական ներկայությունից հետո։ «Թալիբան» շարժումը եկավ իշխանության և պատրանքը, որ նշանակված կառավարությունը կպահի իշխանությունը, փլուզվեց՝ ցույց տալով, որ ԱՄՆ-ի այս գործողությունը անարդյուանվետ էր։ Հանրապետականները սա համարեցին «բարոյական աղետ՝ պատճառված մարտավարական և ռազմավարական սխալներով», սա առաջին մեծ հարվածն էր Բայդենի վարկանիշին, չնակած ամերիկացների մի ստվար զանգված կողմ էր, որ իրենց զորքերը դուրս բերվեն Աֆղանստանից։

Սակայն Աֆղանստանը ոչ այդքան մեծ իրադարձություն դարձավ այն ամենի համեմատ, ինչ եղավ հետագայում։ Ռազմական գործողությունները Ուկրաինայում, իսկ հետո ՀԱՄԱՍ-ի գործողությունները Իսրայելում մեծ խնդիրների առաջ կանգնեցրին Բայդենին և ամբողջ աշխարհին։ Հիմնական կետը տարիներին ռուս-ամերիկյան հարաբերությունների վատթարացումն էր․ Բայդենի կառավարման ժամանակ դրանք Սառը պատերազմից հետո ամենավատ վիճակում են։

Ռուս-ամերիկյան հարաբերությունները

Բայդենի՝ պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները պայմանավորվեցին հինգ տարով երկարաձգել Ռազմավարական սպառազինությունների կրճատման պայմանագիրը առաջին հայացքից դրական ազդակ էր։ Չնայած դրան՝ Բայդենի վարչակազմը շարունակեց Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների քաղաքականությունը և մեղադրանքները  2020 թվականի ԱՄՆ ընտրությունների արդյունքների վրա ազդելու փորձի մեջ։ Հունիսին Վլադիմիր Պուտինն ու Ջո Բայդենը հանդիպեցին Ժնևում, որտեղ նրանք պայմանավորվեցին աշխատել սպառազինությունների վերահսկման նոր համաձայնագրի կնքման վրա, իսկ դեկտեմբերին բանակցություններ վարեցին տեսակապի միջոցով։ Սա ինչ-որ բանի սկիզբ էր, կամ, գուցե, ավարտ։

2021 թվականի դեկտեմբերի 17-ին ՌԴ ԱԳՆ-ն հրապարակեց ԱՄՆ-ի հետ անվտանգության երաշխիքների մասին համաձայնագրի նախագիծը, ինչպես նաև ՆԱՏՕ-ին առաջարկվեց փաստաթուղթ, որտեղ ՆԱՏՕ-ին ասվում էր հրաժարվել նախկինում ԽՍՀՄ կազմում գտնվող պետություններում ստեղծել ռազմակայաններ և նրանց հետ կնքել ռազմական համագործակցություն։ Քննարկումներից հետո ԱՄՆ-ը, ՆԱՏՕ-ն մերժեցին առաջարկվող նախագիծը։

2022 թվական, փոտրվարի 23

Մեկնարկեցին հատուկ ռազմական գործողությունները։ Այս ամենից հետո Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունները կամ չհարաբերությունները սառեցվեցինՎաշինգտոնը խստացրեց հակառուսական պատժամիջոցները։ Ռուսաստանի առաջատար բանկերը, ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները, լրատվամիջոցները, ռազմաքաղաքական ղեկավարությունը, ներառյալ նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնվեցին պատժամիջոցների տակ: Ընդհանուր առմամբ, Բայդենի վարչակազմը տարբեր պատճառներով ներկայացրել է շուրջ 150 պատժամիջոցների փաթեթ։

ԱՄՆ մարդահամարի բյուրոյի տվյալներով՝ ամերիկյան արտահանման ծավալը Ռուսաստան 2024 թվականի առաջին 11 ամիսների ընթացքում կազմել է 488,1 մլն դոլար (2023 թվականին՝ 599,6 մլն դոլար, 2022 թվականին՝ 1,65 մլրդ դոլար, 2021 թվականին՝ 6,4 մլրդ դոլար։ ) Սա ռեկորդային ցածր ցուցանիշ է հաշվառման ամբողջ ժամանակահատվածի համար (դրանք անցկացվում են 1992 թվականից)։

Հարաբերությունները Չինաստանի հետ

«Միացյալ Նահանգները և Չինաստանը մրցակիցներ են և ոչ թե հակամարտող կողմեր։ Չնայած երկու երկրների միջև ուժեղ մրցակցությանը՝ Չինաստանը և ԱՄՆ-ն չպետք է կոնֆլիկտային հարաբերություններ ստեղծեն»,- այսպիսի հայտարարություն էր արել Բայդենն իր կառավարման սկզբում։

Սրան զուգահեռ, սակայն, Բայդենի վարչակազմը շարունակել է մեղադրել Չինաստանին տնտեսական ագրեսիայի և առևտրային համաձայնագիրը չկատարելու, մարդու իրավունքների խախտումների, Թայվանում միջամտության նախապատրաստման մեջ, ընդլայնում Հարավչինական ծովում և ծովում, ռազմավարական կայունության խաթարում և հաքերային հարձակումներ։ Մի շարք միջոցներ են ձեռնարկվել ամերիկյան բարձր տեխնոլոգիաների արտահանումը Չինաստան նվազեցնելու և Չինաստանի տեխնոլոգիական ոլորտում ամերիկյան ներդրումների սահմանափակումները խստացնելու համար, այդ թվում՝ կիսահաղորդիչների և միկրոէլեկտրոնիկայի, քվանտային տեխնոլոգիաների և արհեստական ​​ինտելեկտի զարգացումը, ինչպես նաև չինական ՏՏ ընկերությունների մուտքը Չինաստան։

Բազմիցս Սպիտակ տունը Բայդենի կառավարման ժամանակ հայտարարել է, որ հավատարիմ է «մեկ Չինաստանի» քաղաքականությանը՝ սրան զուգահեռ զարգացնելով հարաբերությունները Թայվանի հետ, մատակարարելով զինամթերք, որի արդյունքում բազմաթիվ մեղադրանքներ և փոախադարձ պատժամիջոցներ են կիրառվել: Նշանակալից իրադարձություն էր Նենսի Փելոսիի այցը Թայվան, որի ժամանալ Պեկինը բազմիցս զգուշացրել էր Վաշինգտոնին, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակի այցը կհանգեցնի լարվածության ԱՄՆ-ի և Չինաստանի միջև։ Լարվածությունը հասավ նրան, որ Չինաստանը ծով հանեց երկու ավիակիր և բալիստիկ հրթիռներ տարավ Ֆուջյան նահանգ։

ԱՄՆ-ը և Չինաստանը ստեղծել են աշխատանքային խմբեր՝ տնտեսության և ֆինանսների, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում համագործակցության և արհեստական ​​ինտելեկտի հարցերով։ Քաղաքական դիտորդները նշել են, որ երկու երկրների հարաբերությունները հասել են ամենացածր կետին՝ 1979 թվականից ի վեր:

Միևնույն ժամանակ, Չինաստանի և ԱՄՆ-ի միջև ապրանքաշրջանառությունը, ըստ Չինաստանի, 2021 թվականին աճել է 28,7%-ով՝ կազմելով 755,64 մլրդ դոլար, ևս 0,6%-ով՝ 2022 թվականին՝ հասնելով 759,43 մլրդ դոլարի՝ 2023թ. առևտուրը կրճատվել է միանգամից 11,6%-ով՝ մինչև $664,45 մլրդ, իսկ 2024-ին աճել է 3,7%-ով՝ կազմելով $688,28 մլրդ։

2023 թվականին հոկտեմբերի 7-ը, սակայն աշխարհը շեղեց Ուկրաինայից դեպի Իսրայել, երբ արմատական ​​պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալները հարձակում գորցեցին։ Վաշինգտոնը շարունակեց աջակցությունը Իսրայելին՝ վետո դնելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրադադարի մասին մի քանի բանաձևերի վրա և կրճատելով Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության ու աշխատանքի գործակալության ֆինանսավորումը: Սրա արդյուքնում ավելի լարվեցի ԱՄՆ-Իրան հարաբերությունները։ Նախքան այդ Բայդենը հայտարարեց, որ ցանկանում է վերադառնալ 2015 թվականի Իրանի միջուկային համաձայնագրին, որը ժամանակին կնքվել էր Օբամայի վարչակազմի կողմից, սակայն հստակ առաջընթաց դեռևս չկա։ Սրան գումարվում են ԱՄՆ մեղադրանքները Իրանին՝ ՌԴ-ին ռազմական առումով հատկապես աջակցելու համար։

Պաշտոնը ստանձնելուց հետո Ջո Բայդենը խոստացավ «վերականգնել» հարաբերությունները ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ, որոնք խաթարվել էին դաշինքի նկատմամբ Թրամփի վարչակազմի քննադատությունից հետո: Վաշինգտոնը չեղյալ է հայտարարել Եվրոպայում ամերիկյան ռազմական ներկայությունը նվազեցնելու ծրագրերը, շարունակել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում կապերի ամրապնդման Թրամփի կուրսը: Մասնավորապես, 2021 թվականի սեպտեմբերին ստեղծվել է անվտանգության նոր գործընկերություն՝ AUKUS-ը, որը բաղկացած է ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից և Ավստրալիայից։ 2022 թվականին Բայդենը հայտարարեց Հնդխաղաղօվկիանոսյան տնտեսական շրջանակի մեկնարկի մասին, որը նախաձեռնություն է, որում ներգրավված են տարածաշրջանի 12 երկրներ:

 

544