Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Ընդդիմության մեր գործընկերներն ասում են, որ մենք Հայաստանում ուզուրպացրել ենք դատական իշխանությունը, որ մենք ուզում ենք դատական իշխանությանը հպատակեցնել մեզ, որ դատավորները կայացնում են վճիռներ, որոնք հաճո են իշխանության քիմքին և այսպիսի մեղադրանքներ են հնչեցվում: Պարոն Օհանյան օրինակ մեր ընտրողները և մեր համակիրները ամենաշատը քննադատում են մեզ էն բանի համար, որ դուք մինչև հիմա դատապարռված չեք: Մեզ ասում են՝ ինչի՞ Սեյրան Օհանյանը դատապարտված չի, բա էդ պալատները ունի, բանակից էսքան բան ա թալանել: Հերիք չի դատապարտված չի, մի հատ էլ պատգամավոր ա , գալիս ելույթներ ա ունենում: Նույն բանը ասում են Ռոբերտ Քոչարյանի մասին, Սերժ Սարգսյանի մասին: Այսօր ամենաշատ հնչող քննադատությունը մեր Կառավարությանը դրա մասին ա»,- ընդդիմության ելույթներին անդրադառնալով ասաց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

Կոնջորյանը նկատեց, որ իրենք միշտ ասել են, որ ՀՀ Կառավարությունն ու Կառավարության մեծամասնությունը դատական իշխանության նկատմամբ որևէ վերահսկողություն չունի. «Պրոբլեմն այն է, որ գուցե դատական իշխանության որոշ ներկայացուցիչների վրա իշխանությունը չունի վերահսկողություն, բայց փաստ չի որ այլ քաղաքական խմբավորումներ չունեն վերահսկողություն»:


Անդրադառնալով ՔՊ կողմից առաջադրած ԲԴԽ նախագահի թեկանծու Ալեքսանդր Սիրունյանի մասին հնչող քննադատություններին Կոնջորյանն ասաց. «Ես ուզում ես հասկանալ, բա որ առաջադրում էիք մրցակցության պաշտպանության հանձնաժողովի թեկնածու մի կնոջ , որը նույն սոցիալական ցանցերում գենետիկ մակարդակի վիրավորանքներ էր հասցրել իշխանության ընտրողներին: Նրանց գենետիկան էր կասկածի տակ դրել: Որ եկել եք ստեղ կոկորդիլոի արցունքներ եք թափում բարոյականության մասին , բա ձեր բարոյակնությունը ընտրովի չի՞, դուք ժամը քանիսի՞ց հետո եք բարոյական: Կամ երբ, որ ՄԻՊ էիք առաջադրել մի մարդու, որը ՀՀ քաղաքացիների մեծամասնությանը ամենավերջին արտահայտություններով վիրավորել էր, որ իր կողմնակիցները բակում ընտրության պահին սպառնում էին ոտքերից կախել իշխանության ընտրողներին ու դուք էդ ժամանակ ծպտուն չեք հանել: Դուք քաղաքական պատասխանատվություն եք վերցրել ձեր վրա առաջադրելու մարդկանց , որոք որ հայ ժողովրդի գենետիկան են վիրավորել, սպառնալիքներ են հնչեցրել և այլն: Որպես ընդդիմություն դուք հասցրել եք ապականել բոլոր գաղափարները: Դուք դատական իշխանությանը վերաբերող քննարկումների և քվեարկությունների 90%-ին չեք մասնակցել, դուք ձեր ընտրողների քվեն անտեր եք թողել, հիմա եկել դասախոսություններ եք կարդում»:
 

437