Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ալեքսանդր Զվերևը դուրս է եկել թենիսի «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարի՝ Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ: Գերմանիայի ներկայացուցիչը քառորդ եզրափակչում առավելության է հասել աշխարհի 11-րդ ռակետ Թոմի Փոլի նկատմամաբ (7-6, 7-6, 2-6, 6-1):

Աշխարհի երկրորդ ռակետը երկրորդ տարին անընդմեջ ելույթ կունենա Australian Open-ի կիսաեզրափակչում:

Քառորդ եզրափակչում կկայանան նաև Նովակ Ջոկովիչ (Սերբիա, 7-րդ ռակետ) – Կառլոս Ալկարաս (Իսպանիա, 3-րդ ռակետ), Բեն Շելթոն (ԱՄՆ, 20-րդ ռակետ) – Լորենցո Սոնեգո (Իտալիա, 55-րդ ռակետ) և Յանիկ Սիներ (Իտալիա, առաջին ռակետ) – Ալեքս դե Մինոր (Ավստրալիա, 8-րդ ռակետ) հանդիպումները:

261