Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ բացասաբար է ընդունել ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը և նրա հայտարարությունները։

«Ես ուղիղ եթերում լսեցի նրա ելույթը (երդմնակալությունը): Ճիշտն ասած, ես հիացած չէի Ջո Բայդենով՝ նախորդ նախագահով։ Բայց ես նայեցի նրան, նա ինչ-որ ավելի պարկեշտ տեսք ուներ, քան ինքը՝ Թրամփը․․․ Լավ, այդ խեղճ ծերուկին ինչու՞ ես քո խոսքի կեսում վարկաբեկում։ Տեսաք, նստած էին այդ խեղճ Բայդենը, ձեռքերը ցած կախած, և Հարիսը։ Այդ խեղճ կնոջը հանեցին Թրամփի դեմ։ Նա կռվեց, ապրի, ամուր մնաց»,- նշել է  Լուկաշենկոն։

Նա ասել է, որ իր կարծիքն է արտահայտել, և երդմնակալությունը հուզականորեն տպավորել է իրեն։ «Այդ իսկ պատճառով ես այս ամբողջ երդմնակալությունը և այս հայտարարությունները խիստ բացասաբար ընդունեցի»,- ասել է Բելառուսի ղեկավարը։

889