Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Նոր հրդեհ է բռնկվել Կալիֆոռնիայի Լոս Անջելեսում և մի քանի ժամում ընդգրկել 38 քառակուսի կիլոմետր տարածք, այս մասին հունվարի 23-ին հայտնել է Reuters-ը։
«Հյուզի» հրդեհը սկսվել է հունվարի 22-ի առավոտյան, տեղական ժամանակով ժամը 11:00-ի սահմաններում Կաստայիկ լճի տարածքում՝ Լոս Անջելես քաղաքից 80 կիլոմետր հյուսիս: CNN-ի տվյալներով՝ տարածքը, որտեղ բռնկվել է հրդեհը, հիմնականում ծածկված է թփուտներով և արոտավայրերով, որոշ անտառներով։
Ընդամենը մի քանի ժամվա ընթացքում նոր հրդեհը տարածվել է՝ ընդգրկելով այն տարածքը, որը համեմատելի է Լոս Անջելեսում մոլեգնող երկու ավերիչ հրդեհներից մեկի՝ Իթոնի հրդեհի 66%-ի հետ:
Իշխանությունները նախազգուշացրել են Կաստայիկ լճի շրջանի բնակիչներին, որ հրդեհը կարող է սպառնալ նրանց կյանքին: Լոս Անջելեսի շրջանի շերիֆ Ռոբերտ Լունան ասել է, որ մոտ 31,000 մարդու տարհանման հրահանգ է տրվել, իսկ 23,000-ին նախազգուշացվել է հնարավոր տարհանման մասին: