Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Թուրքիայի Բոլուի փոխքաղաքապետը և հրշեջ վարչության պետի տեղակալը ձերբակալվել են Grand Kartal հյուրանոցում 76 մարդու կյանք խլած հրդեհի հետաքննության շրջանակներում, հայտարարել է Թուրքիայի արդարադատության նախարար Յըլմազ Թունչը։
«Հյուրանոցում բռնկված հրդեհի հետաքննության շրջանակում բերման է ենթարկվել 11 մարդ, այդ թվում՝ Բոլուի փոխքաղաքապետը, Բոլուի հրշեջ ծառայության փոխտնօրենը, հյուրանոցի սեփականատերը, ընկերության գլխավոր տնօրենը և հյուրանոցի տնօրենը»,- հայտնել է Թունչը X սոցիալական ցանցում։

Հրդեհը սկսվել է երեքշաբթի գիշերը։ Հյուրերից շատերը փորձել են փախչել այրվող հյուրանոցից՝ օգտագործելով իրար կապված սավաններ։

192