Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է կապ հաստատել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ, սակայն հնարավոր շփումների մանրամասները չի նշել։
Այս մասին Թրամփն ասել է իր երդմնակալությունից հետո Fox News-ին տված իր առաջին հարցազրույցում։ Հարցին, թե արդյոք նա կապ կհաստատի նրա հետ, Թրամփը պատասխանել է՝ կկապվեմ։
«Կիմ Չեն Ընը խելացի մարդ է»,- ասել է ամերիկացի առաջնորդը։
Նշենք, որ 2018 թվականի հունիսին Սինգապուրում տեղի ունեցավ ԱՄՆ-ԿԺԴՀ առաջին գագաթնաժողովը, որի արդյունքում ընդունվեց համատեղ փաստաթուղթ, ըստ որի՝ Փհենյանը պարտավորվել է ապամիջուկայնացնել Վաշինգտոնից անվտանգության երաշխիքների դիմաց: Թրամփը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը մի քանի հանդիպումներից հետո, այդ թվում՝ դեմ առ դեմ, չկարողացան համաձայնության գալ և համատեղ փաստաթուղթ չստորագրեցին։