Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վիրջինիա նահանգում՝ Վաշինգտոնի մերձակայքում, կկառուցվի ստորգետնյա բունկեր՝ Aerie (Արծվի բույնը), որպեսզի պաշտպանի աշխարհի 625 ամենահարուստ մարդկանց՝ միջուկային պատերազմի դեպքում, գրում է The Daily Mail-ը։
Բունկերը կարժենա 300 միլիոն դոլար, ըստ հրատարակության, այն կներառի լողավազաններ, բոուլինգի դաշտ, ժայռամագլցման պատ, արհեստական ինտելեկտի վրա հիմնված առողջության պաշտպանության համակարգեր։ «Հյուրերին դուր կգան հիշողության էֆեկտով ներքնակներ, մարմարե հատակներ և նրբահամ ճաշատեսակներ ունեցող խոհանոցներով ռեստորաններ, որոնք կարող են մրցել բարձրակարգ հանգստավայրերի հետ»,- ասվում է հոդվածում:
Բունկերի պատերը նախատեսվում է դարձնել պայթյունակայուն, իսկ ներսում կտեղադրվեն զինված պահակախմբեր և շարժման ժամանակակից սենսորներ, որոնք թույլ կտան «հակազդել արտաքին սպառնալիքներին և բնակիչների համար ապահովել հոգեկան հանգստություն»,- նշում է թերթը։