Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը նամակներ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին և նախագահ Միխեիլ Կավելաշվիլիին՝ շնորհավորելով նրանց պետության ղեկավարի պաշտոնները ստանձնելու կապակցությամբ։
2024 թվականի հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրություններում իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հաղթանակից հետո Իրակլի Կոբախիձեն վերընտրվեց վարչապետի պաշտոնում։ Դեկտեմբերին Միխեիլ Կավելաշվիլին ընտրեց Վրաստանի նախագահ։
«Ցանկանում եմ շնորհավորել Ձեզ Վրաստանի վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: ՄԱԿ-ը ակնկալում է խորացնել համագործակցությունը Վրաստանի կառավարության հետ՝ 2030 թվականի Կայուն զարգացման օրակարգի և ապագա պակտի նպատակներին հասնելու համար»,- ասված է Կոբախիձեին ուղղված նամակում։