Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Գյումրիում՝ տներից մեկում, խորդանոցում կախված է հայտնաբերվել 102-րդ ռազմաբազայի 23-ամյա զինծառայող Ալեքսեյ Յամպոլսկու դին:
ՀՀ ՆԳՆ-ից Araratnews-ի հետ զրույցում հաստատեցին տեղեկությունը, իսկ Քննչական կոմիտեից հայտնեցին, որ փաստի առթիվ 2025 թվականի հունվարի 25-ին ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ քրեական օրենսգրքի 162-րրդ հոդվածի 1-ին մասով (Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ արժանապատվությունը նվաստացնելու եղանակով անձին անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը՝ պատժվում է ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով)։
Գեղամ Ադյան