Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհավորական ուղերձ է հղել կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին՝ ծննդյան առթիվ։

«Սիրելի ՛ Մաեստրո, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 86-ամյակի առթիվ: Ձեր ստեղծագործական ուղին, որը հարստացրել է մեր երաժշտական մշակույթը, մշտապես ոգեշնչման աղբյուր է եղել սերունդների համար:

Այսօր, մեծ ուրախությամբ, ներկայացնում ենք Ձեր կյանքին և ստեղծագործությանը նվիրված նոր գիրքը, որը լույս է տեսել Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:

Վստահ եմ, որ այս գիրքը կծառայի որպես կարևոր ուղեցույց Ձեր արվեստի գնահատողների և ուսումնասիրողների համար: Հատուկ ուզում եմ նշել, որ քաղաքապետարանի աջակցությամբ լույս է տեսել նաև կինոերաժշտության ալբոմը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ` Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, որն արդեն հասանելի է բոլոր առաջատար հարթակներում:

Սա ևս մեկ կարևոր քայլ է Ձեր երաժշտական ժառանգության արժևորման և տարածման գործում: Մաղթում եմ Ձեզ առողջություն, անսպառ եռանդ և նորանոր ստեղծագործական հաջողություններ»,- նշել է քաղաքապետը:

414