Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԵՄ-ի կողմից հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթը կարող է ազդել Չինաստանի, Թուրքիայի և այլ երկրների տասնյակ ընկերությունների վրա, որոնք իբր օգնել են Ռուսաստանին շրջանցելու սահմանափակող միջոցները։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին և իր ձեռքի տակ գտնվող փաստաթղթին։
Համաձայն այս տեղեկատվության՝ Բրյուսելը կարող է նաև սահմանափակումներ մտցնել ծրագրային ապահովման և տեխնոլոգիաների նկատմամբ, որոնք օգտագործվում են զենքերի համակարգերում։
Միևնույն ժամանակ, ըստ Bloomberg-ի գնահատականների, չի կարելի վստահորեն ասել, որ Եվրամիությունը կոնսենսուսի կգա միջոցառումների 16-րդ փաթեթի բովանդակության վերաբերյալ, քանի որ առանձին երկրներ, այդ թվում՝ Հունգարիան, դեմ են հակառուսական պատժամիջոցների խստացմանը։