Երևանում կասեցվել է «Ծիրան մարկետ» ՍՊԸ-ին պատկանող երկու արտադրամասերի գործունեությունը
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Ծիրան մարկետ» ՍՊԸ-ին պատկանող երկու՝ Երևանի Գայի պողոտա 8/2 հասցեում գործող աղցանների, խոհարարական արտադրանքի և Տիգրան Պետրոսյան 44/1 հասցեում գործող կրեմային հրուշակեղենի և ալրային կիսապատրաստվածքների արտադրամասերի արտադրական գործունեությունը։ Այս մասին տեղեկացնում է ՍԱՏՄ-ը:
Որոշման համար հիմք են ծառայել այն խախտումները, որոնք հայտնաբերել են Տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները նշված արտադրամասերում իրականացրած ստուգումների ընթացքում։
Մասնավորապես՝ աղցանների, խոհարարական արտադրանքի արտադրամասում՝
- սանհանգույցի դուռը բացվել է դեպի արտադրական շինություն.
- շինությունները սարքավորված չեն եղել մինչև նախամուտք մտնելուց առաջ աշխատանքային համազգեստի համար կախիչներով.
- արտադրական շինություններում պահվել են անձնակազմի անձնական հագուստ-կոշիկները.
- արտադրամասի սարքավորումները, գործիքները, հումքի մշակման սեղանը, լվացարանը չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակումб шսկ կրեմային հրուշակեղենի և ալրային կիսապատրաստվածքների արտադրամասում:
Բացի վերոնշյալ խախտումներից, նաև՝
- արտադրական շինությունների հատակների, պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, եղել են վնասված.
- եփման վառարանը, օդատար համակարգը չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում:
Սահմանվել է ժամկետ նշված արտադրամասերում հայտնաբերված խախտումները վերացնելու համար:
03 Փետրվար, 2025 13:13
781
«Ծիրան մարկետ» ՍՊԸ-ի ցանցում բացահայտվել են էական խախտումներ
12 Հոկտեմբեր, 2026 11:48
«Ծիրան մարկետ» պահեստի շահագործումը կասեցվել է և կապարակնքվել
21 Օգոստոս, 2026 18:19
Հայաստանից ներկրված հայկական ծիրանը հասել է Ֆրանսիա․ որ խանութներից է հնարավոր ձեռք բերել․ հասցեներ
24 Հուլիս, 2026 18:44
Կասեցվել է Արշակունյացի «88» սուպերմարկետում գործող հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
03 Օգոստոս, 2026 19:42
88 սուպերմարկետների առեղծվածը. Ալեքսանյանը տեսանյութ է հրապարակել
05 Դեկտեմբեր, 2025 14:00
Այն գործարարները, որոնց ստիպել են իրենց տարածքները վարձակալության տալ «88» սուպերմարկետների ցանցին, խնդրում եմ դիմել իրավապահ մարմիններին․ Աննա Հակոբյանի հայտարարությունը
04 Դեկտեմբեր, 2025 16:43