Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Միացյալ Նահանգները կշարունակի արտաքին օգնություն տրամադրել՝ չնայած Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (USAID) լուծարմանը։ Այս մասին հինգշաբթի օրը Դոմինիկյան Հանրապետության մայրաքաղաք Սանտո Դոմինգոյում (որտեղ նա գտնվում է այցով) կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Մենք արտաքին օգնություն կտրամադրենք, Միացյալ Նահանգները արտաքին օգնություն կտրամադրի, բայց դա կլինի արտաքին օգնություն, որն իմաստ ունի և բխում է մեր ազգային շահերից»,- ասել է Ռուբիոն։

Մեկնաբանելով USAID-ի գործունեությունը դադարեցնելու որոշումը՝ Ռուբիոն ընդգծել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ձգտել է «բացահայտել և շարունակել իրականացնել ծրագրեր, որոնք աշխատում են, ինչպես նաև բացահայտել և լուծել այն ծրագրերը, որոնք չեն ծառայում Միացյալ Նահանգների ազգային շահերին»:

172