![](https://araratnews.am/admin/images/1739020422.jpg)
![](https://araratnews.am/front/images/advertisement/flyone_1.png)
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի փակման արարողության և հանդես եկել ելույթով։
Սիրելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ մարզիկներ,
Այսօր մենք միասին ամփոփում ենք Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը՝ նշելով ևս մեկ իրադարձություն, որը կրկին մեկտեղեց աշխարհի տարբեր անկյուններում ապրող մեր հայրենակիցներին։
Այս խաղերը ոչ միայն մարզական միջոցառում են, այլև խորհրդանիշ՝ մեր համախմբվածության, հավաքական ուժի ու անկոտրում կամքի և ես ցանկանում եմ շնորհավորել խաղերի բոլոր հաղթողներին, մրցանակակիրներին և մասնակիցներին, որոնց նվիրումով կայացավ այս համահայկական տոնը:
Այս օրերին ականատես եղանք ոչ միայն մարզական մրցակցության, այլև եղբայրության, համագործակցության ու միասնականության ոգու դրսևորմանը։ Մասնակիցները ցույց տվեցին, որ սպորտը սոսկ հաղթանակների ու մեդալների մասին չէ, այն կամուրջ է, որը միավորում է բոլորիս՝ անկախ հեռավորությունից։ Մեր պետության համար այս բարդ ժամանակներում նման միջոցառումները հզոր ազդակ են, որ միասին կարող ենք հաղթահարել ցանկացած փորձություն։
Այս խաղերը ևս մեկ անգամ ապացուցեցին, որ մեր ժողովուրդը համախմբվելու, միասին արարելու ու հաղթանակներ կերտելու ուժ ու կամք ունի Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին, կամավորներին, մարզիկներին ու երկրպագուներին՝ այս խաղերն անմոռանալի դարձնելու համար։
Վստահ եմ, որ առաջիկա տարիներին մենք էլ ավելի մեծ եռանդով կպատրաստվենք նոր հանդիպումների, որտեղ կրկին կհաստատենք՝ միասին մենք ուժեղ ենք։
Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը հայտարարում եմ փակված։
Շնորհակալություն բոլորին: