Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը սոցցանցերի իր էջերում գրառում է կատարել՝ անդչադառնալով Քաթար կատարած իր այցի և հանդիպումների վերաբերյալ տարատեսակ մեկնաբանություններին ու լրատվական նյութերդարձած դրանց վերնագրերին:

««Աննա Հակոբյանի այցը Քաթար հարցեր է առաջացրել իշխանությունների իրական նպատակաների վերաբերյալ, Հենրիխ Դանիելյան»։

«Աննա Հակոբյանը կրում է աթաթուրքի գլխարկ»։

«Աննա Հակոբյանն արաբ շեյխերի հետ հանդիպմանը ներկայացել է յուրօրինակ տեսքով»։

««Վտանգավոր կանգառ»՝ Քաթարում. ի՞նչն է պահել Աննա Հակոբյանին արաբական այդ երկրում»։

«Արաբ տղամարդը «սրտիկ»-ով հաց է տալիս Աննա Հակոբյանին»։

Արանք դեռ միայն իմ այցին վերաբերող հոդվածների/հարցազրույցների վերնագրերն են։ Երկուսը նաեւ փորձեցի կարդալ՝ չստացվեց։ Հուսալ, թե ինչ-որ մի տեղ գոյություն ունեն ինչ-որ անհայտ «էլիտար միջավայրեր», որտեղ կոնկրետ այս այցի վերաբերյալ այլ բովանդակություն է քննարկվել, նշանակում է տրվել վտանգավոր ինքնախաբեությանը։

Այս տասը օրվա ընթացքում հետեւում էի այլ հանրային թեմաների բուռն արծարծումներին՝ փաստարկ-հակափաստարկ, կարծիք-հակառակ կարծիք, պանդում-հերքում եւ այլն։

Պետք է խոստովանել, որ հասրակական-քաղաքական կյանքի լրատվական եւ սոցիալական քննարկման հարթակում Տգիտությունը բացարձակ մենիշխանություն է վայելում։

Այլ կերպ ասած՝ այստեղ դեռեւս տգիտությունն է նորաձեւ։

Բայց վստահ եմ շուտով կգտնվի բանաձեւ՝ ապացուցելու յուրաքանչյուրին, թե որքան ավելի շահեկան կլինի #կրթվելընորաձեւէ շարժման մասնիկ դառնալը։ Որքան բարի եւ քաղցր կլինեն դրա անձնական եւ հանրային պտուղները։

Իսկ մինչ այդ, հուսով եմ, մեր հավաքական ինտելեկտի գոհարները չեն թարգմանվում այլ լեզուներով, դուրս չեն գալիս երկրի, կամ հայկական միջավայրերի սահմաններից, եւ դեր չեն ունենում օտարազգի գործընկերների՝ մեր մասին պատկերացումների ձեւավորման մեջ»,- գրել է Հակոբյանը:

291