Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է արտերկրում ուժերը փորձելու ցանկության մասին:

«2023 թվականի ամռանը, երբ «Այաքսի» հետ տարբերակ կար, ես շատ անհանգստացած էի։ Հիմա դրա մասին չեմ մտածում։ Ես ոչնչի համար չեմ ափսոսում, խաղում եմ Ռուսաստանի ուժեղագույն ակումբում, անցել եմ ուժեղագույն ակադեմիան։ Ինչպես ճակատագիրը կամենա, այնպես էլ կլինի»,- «Championat»-ի հետ զրույցում ասել է Էդուարդ Սպերցյանը։

Այս մրցաշրջանում Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 25 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 6 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառը: Transfermarkt ինտերնետային պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ 24-ամյա ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 20 միլիոն եվրո։

Աղբյուրը`ArmSport.am

 

162