![](https://araratnews.am/admin/images/1739358482.jpg)
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը փետրվարի 10-ին ասուլիսի ընթացքում հայտարարել է, թե Կատարը միապետական երկիր է՝ «պրոթուրքական, պրոադրբեջանական», Հայաստանի հետ չի ունեցել քաղաքական, տնտեսական կապեր, բայց 2020-ի պատերազմից հետո Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները շատ են այցելում Կատար:
«Ոչ առևտուր կա Կատարի հետ, զբոսաշրջություն չկա, տնտեսական, քաղաքական, մշակութային կապեր չկան, բայց 2020 թվականի պատերազմից հետո մեկ էլ այն նախագահը, որը փախել է Հայաստանից՝ Արմեն Սարգսյանը, չորս անգամ այցելել է Կատար: Պատերազմից հետո Կատար գնացել են նաև Վահագն Խաչատուրյանը, երբ դարձավ նախագահ, Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը՝ երկու անգամ, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը․․․Վահե Ղազարյանն էլ էր գնացել, երբ դեռ ՆԳ նախարար էր»,- նշել է Ղազարյանը:
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է ՀՀ պաշտոնյաների՝ Կատար կատարած այցերի մասին Ղազարյանի պնդումները և պարզել, որ հայ-կատարական հարաբերությունների սկիզբը դրվել է դեռևս 90-ական թվականներին, և ըստ ՀՀ արտաքին գործերի նախարարության, Կատար պաշտոնական առաջին այցը կատարել է Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը։
Այսպես, Հայաստանի Հանրապետության և Կատարի Պետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատել են 1997-ի նոյեմբերի 5-ին: 2019 թ․-ին Հայաստանը ռեզիդենտ դեսպանություն է հիմնել Դոհայում։ 2023 թ․ հոկտեմբերին Կատարի Պետությունը ռեզիդենտ դեսպանություն է հիմնել Երևանում: Դիվանագիտական հարաբերություններ հաստատվելուց ի վեր ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից մի շարք այցեր են կատարվել Կատար։
Ավելին՝ այստեղ