Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է մարզական քաղաքացիության ընտրության մասին։

Այն հարցին, թե հաճա՞խ է մտածում՝ ինչ կլիներ, եթե Հայաստանի փոխարեն ընտրեր Ռուսաստանի հավաքականը, Սպերցյանը պատասխանել է, որ երբեք չի զղջացել Հայաստանն ընտրելու համար։

«Մարդիկ գրում են, որ ես ընտրել եմ Հայաստանը՝ հեշտ ճանապարհը։ Բայց ես ընտրեցի Հայաստանը դեռ 2021 թվականի մարտին, երբ դեռ ոչինչ տեղի չէր ունեցել։ Ես երբեք չեմ խաղացել Ռուսաստանի ոչ մի տարիքային հավաքականում: Երբեք չեմ զղջացել, որ ընտրել եմ Հայաստանը Ռուսաստանի փոխարեն, ու հիմա ես չեմ ափսոսում դրա համար»,- Սպերցյանի խոսքերն է մեջբերում Чемпионат-ը։

24-ամյա Սպերցյանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 32 հանդիպում՝ դառնալով 6 գոլի հեղինակ։

160