![](https://araratnews.am/admin/images/1739428435.jpg)
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Shamshyan.com-ի տեղեկություններով, փետրվարի 9-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում տեղեկություն է ստացվել, որ փետրվարի 8-ին Սևան համայնքի վարչական տարածքում գտնվող «Հայոց օջախ» հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում Երևանի բնակիչ 26-ամյա Կ․ Մ․-ն սեռական բնույթի բռնի գործողություններ է կատարել Երևանի բնակիչ 15-ամյա աղջկա նկատմամբ։
Ինչպես հայտնել է ֆոտոլրագրողը, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ հայտնաբերել են Կ․ Մ․-ին և ձերբակալել։
Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք Կ․ Մ․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։