
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը շուտով կմեկնարկի Կանանց Ազգերի լիգայի 2025 թվականի խաղարկությունում: Առաջին երկու հանդիպումները մեր ընտրանին կանցկացնի տանը՝ փետրվարի 21-ին և 25-ին Արմավիրում հյուընկալելով համապատասխանաբար Լիխտենշտեյնի և Ղազախստանի հավաքականներին:
Փետրվարի 16-25-ը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում անցկացվելիք մարզական հավաքին մասնակցելու համար հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Ադամյանը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.
Դարպասապահներ
Ալինա Պողոսյան - «Կռիլյա Սովետով» (Ռուսաստան)
Սոֆինե Կևորկյան – Լուիզիանայի պետական համալսարան (ԱՄՆ)
Լիլիթ Բաբայան - «Փյունիկ-աղջիկներ»
Պաշտպաններ
Նատաշա Ժամգոչյան - «Լավալ» (Կանադա)
Սվետլանա Ղարագյոզյան - «Սպարտակ» (Մոսկվա, Ռուսաստան)
Լիանա Ղազարյան - «Ռոստով» (Ռուսաստան)
Միլանա Վարդանյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Նատալիա Մինիսսյան - «Լեջենդս» (ԱՄՆ)
Սոֆիա Հարությունյան - «Բրեյքերս» (ԱՄՆ)
Սավաննա Թեյլոր
Հասմիկ Գրիգորյան - «Ուրարտու-աղջիկներ»
Անյուտա Գալստյան -«Ուրարտու-աղջիկներ»
Կիսապաշտպաններ
Աննա Դալլաքյան - «Ռոստով» (Ռուսաստան)
Վերոնիկա Ասատրյան - «Արարատ Տալլին» (Էստոնիա)
Լարա Կազանչյան - «Լանս» (Ֆրանսիա)
Մարալ Արթին - «Մոտրիլ» (Իսպանիա)
Իզաբելլա Մանե Ներսեսյան - «Իգլզ» (ԱՄՆ)
Նարինե Դավթյան - «Համբուրգ» (Գերմանիա)
Հարձակվողներ
Տաթև Խաչատրյան - «Արարատ-Արմենիա աղջիկներ»
Էլինա Մարտիրոսյան - «Արարատ-Արմենիա-աղջիկներ»
Միլենա Սայադյան - «Ուրարտու-աղջիկներ»
Օքսաննա Պիզլովա - «Ռոստով» (Ռուսաստան)
Հուրի Թորոսյան - «Տուդելա» (ԱՄՆ)
Երկու հանդիպումներն էլ տեղի կունենան Արմավիրի Հակոբ Տոնոյանի անվան «Քաղաքային» մարզադաշտում և կմեկնարկեն ժամը 14:30-ին: