ԱԻՆ-ի փրկարար և հրշեջ աշխատակիցներից կազմված կամավորական խումբ է ձևավորվել և 227 հոգի մեկնել են առաջնագիծ: Հրավիրված ասուլիսին հայտարարեց ԱԻՆ փոխնախարար Արմեն Փամբուխչյանը՝ ներկայացնելով ԱԻՆ-ի կամավորական խմբի գործունեությունը առաջնագծում և Արցախում:

 

«Եղել են Մարտունի-Հադրութ հատվածում, և մինչ այժմ այդ հողերը հայկական ուժերի վերահսկողության տակ են: Իրենք մոտ 20 օր գտնվել են առաջնագծում, պահել են դիրքերը»,- ասաց Արմեն Փամբուխչյանը։

«ԱԻՆ կամավորների խմբից բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չունենք»,- հավելեց փոխնախարարը՝ ներկայացնելով, որ Արցախում ԱԻՆ աշխատակիցներն օգնել են ապաստարաններում գտնվողներին սննդի մատակարարման հարցում, ինչպես նաև ռմբակոծություններից հետո օգնել են Արցախի ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցներին, որպեսզի  վերացնեն հետևանքները:

 

 

683