Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ուկրաինայում հակամարտության ավարտը հնարավոր է միայն բոլոր կողմերի համաձայնությամբ, պայմանները պետք է «ընդունելի» լինեն, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Ես կասեի, որ հակամարտությունը դադարեցնելու համար այս հակամարտության բոլոր մասնակիցները պետք է համաձայնեն դրան, այն պետք է ընդունելի լինի նրանց համար»,- ասել է նա լրագրողներին Էր Ռիադում Ռուսաստանի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո։
Ռուբիոն հավելել է, որ ուկրաինական հակամարտության կողմերից յուրաքանչյուրը պետք է զիջումների գնա բանակցությունների արդյունքում։

Նա նշել է, որ նախագահ Թրամփը ցանկանում է արդարացիորեն ավարտել հակամարտությունը Ուկրաինայում և թույլ չտալ, որ այն կրկնվի 2-3 տարի հետո։

1146