
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Արդարադատության նախարարությունում նշել են Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը և գիրք նվիրելու տոնը։
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն օրվա խորհրդին համապատասխան «Գանձը կյանքի» գիրքը նվեր է ստացել հեղինակ, ցմահ դատապարտյալ Հակոբ Խաչատրյանից: 2024 թվականին լույս տեսած այս չափածո վեպը հեղինակի ապրումների, սայթաքումների, հավատը կորցնելու ու վերագտնելու մասին է: Անազատության մեջ գտնվելով նա փորձել է խորհել ստի, անարդարության, կյանքի իմաստի և կարճատևության մասին:
Գրքում հանդիպում ենք այս տողերին. «Մի նահանջիր և ոչ մի բարի առաքինությունից և ոչ մի չար արատ քեզ չի հեռացնի նրանից, որովհետև արատի համար անհրաժեշտ է առաքինություն, ինչպես հիվանդության համար՝ առողջություն, ստի համար՝ ճշմարտություն, մահվան համար՝ կյանք, խավարին՝ լույս, իսկ չարին անհրաժեշտ է բարին»:
«Գիրք նվիրելու օր»-ը չէր շրջանցել նաև նախարարության աշխատակիցներին: Աշխատանքային օրն սկսվել էր միմյանց գիրք նվիրելով։ Աշխատակիցները հիմնականում նախընտրել են գեղարվեստական և մասնագիտական գրականություն։ Տոնական օրվա համայնապատկերը լուսանկարներով: