Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Եվրոպական տարածաշրջանի առողջապահական համակարգը տևական ժամանակ համարվում էր լավագույններից մեկը, սակայն այս պահին այն լճացման փուլում է:

Այս մասին հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:

«Չնայած որոշ ոլորտներում առաջընթացին, ԱՀԿ եվրոպական տարածաշրջանը, որը վաղուց ունի լավագույն առողջապահական համակարգերից մեկի համբավը, լճանում է և նույնիսկ հետ է մնում մի շարք ցուցանիշներով՝ սկսած երեխաների և դեռահասների առողջությունից մինչև քրոնիկ հիվանդություններ»,- ասվում է կազմակերպության զեկույցում:

Զեկույցի համաձայն՝ եվրոպական տարածաշրջանն աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում ալկոհոլային խմիչքների օգտագործման առումով, որտեղ ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են Եվրամիությունում, իսկ ամենացածրը՝ Կենտրոնական Ասիայում:

Ծխախոտի սպառումը մեծահասակների շրջանում նույնպես շարունակում է բարձր մնալ, և նման դինամիկայի առկայության դեպքում տարածաշրջանը չի հասնի իր նպատակին՝ մինչև 2025 թվականը 30%-ով նվազեցնել ծխելը:

ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանը ներառում է 53 երկիր՝ Արևելյան և Արևմտյան Եվրոպայից, ինչպես նաև Կենտրոնական Ասիայից։

274