Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն անդրադարձել է վարորդներին ամեն տարի տրամադրվող բալային միավորներին:

«Ինչպես գիտեք, տրանսպորտային միջոցների վարորդներին յուրաքանչյուր տարի տրամադրվում է 9 տուգանային միավոր, ու խախտումների քանակից ելնելով՝ միավորները պակասում են, ու եթե դրանք զրոյացվում են, ապա կասեցվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը:

Նախագծով 9 տուգանային միավորի փոխարեն նախատեսվում է 13 միավոր, ու եթե մենք դարձնում ենք 13 միավոր, ապա որոշակի առումով նվազում է նաև խախտումների համար նախատեսված պատժի չափը, հետևաբար հավասարեցնելու համար որոշակի վթարածին խախտումների համար բարձրացնելու ենք տուգանային միավորները»,- մանրամասնել է պատգամավորը:

230