Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը ընդլայնում է Արցախում հումանիտար առաքելության իրականացման խմբերի թվակազմը։ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայության տեղեկացմամբ, Լեռնային Ղարաբաղ են ուղարկվել պիրոտեխնիկա, կինոլոգներ և հոգեբաններ: 

Ռուսակական ՏԱՍՍ գործակալության հաղորդած տեղեկության համաձայն՝  ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության խմբի երկարաժամկետ տեղակայման համար Ստեփանակերտում ճամբար է հիմնվել , որը շարունակում է մարդասիրական օգնություն տրամադրել ռազմական գործողությունների հետևանքով տուժած մարդկանց։

Ստեփանակերտում գործող ռուսական հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանումը մեկ օրվա ընթացքում ընդունել է  մոտ 40 բնակչի: Բժշկական ջոկատի առաջին ստորաբաժանման կազմում Ստեփանակերտ է ժամանել շուրջ 60 բժիշկ։Երկրորդ ռազմական հիվանդանոցը կտեղակայվի Մարտակերտ բնակավայրում, որտեղ աշխատանքներ արդեն սկսվել են։

 

515