
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին զգուշացրել է, որ պետք է հարթել հարաբերությունները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, քանի որ ցանկացած խաղաղություն երկար չի տևի առանց ԱՄՆ երաշխիքների։
Այդ մասին գրում է Financial times-ը՝ հղում անելով բրիտանացի դիվանագետներին։
Հրատարակության համաձայն՝ իր աղբյուրները հայտարարել են, որ վարչապետի առաջնահերթությունն է անել հնարավոր ամեն ինչ՝ Ուկրաինայի պաշտպանության համար, ինչը նշանակում է, որ գործընթացում պետք է ներգրավվի նաև ԱՄՆ-ը։
«Ուկրաինայում խաղաղության ճանապարհը պետք է անցնի Սպիտակ տան միջով»,- նշվում է հոդվածում։
Հրատարակությունը գրում է նաև, որ շաբաթ երեկոյան, Զելենսկիի հետ հանդիպումից հետո, Սթարմերը զանգահարել է Թրամփին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին:
Սթարմերի դաշնակիցներից մեկն ասել է. «Վարչապետը կմիավորի մարդկանց և քա
ղաքավարի կերպով կհամոզվի, որ նրանք գիտակցում են, որ քաղաքում կա միայն մեկ բանակցություն, և դա նախագահ Թրամփն է»:
Սթարմերը հորդորել է Թրամփին և Զելենսկիին ավարտին հասցնել հանքանյութի գործարքը։