
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը կարծում է, որ հրատապ պետք է զինել Եվրոպային։ Araratnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին նա լրագրողներին հայտարարել է Լոնդոնում եվրոպացի առաջնորդների հանդիպումից հետո։
«Մենք պետք է շտապ վերազինենք Եվրոպային»,- ասել է նա:- Բոլոր եվրոպացիները պետք է ներդրումներ կատարեն պաշտպանության ոլորտում և բեկում ապահովեն զենքի արդյունաբերության մեջ»:
Ֆոն դեր Լեյենը նաև խոստացել է փոխել ԵՄ բյուջեն և ֆինանսական կանոնները, որոնք կիրառում է Եվրահանձնաժողովը, որպեսզի երկրներին ավելի շատ տեղ տա զենքի արտադրության ոլորտում զանգվածային պետական ներդրումների համար: Նրա խոսքով՝ եվրոպացի առաջնորդներն այժմ Բրյուսելում մարտի 6-ին կայանալիք գագաթնաժողովում կքննարկեն մայրցամաքի ռազմականացման միջոցառումները։