Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 3-ին որոշել է դադարեցնել Ուկրաինային ռազմական օգնությունն այնքան ժամանակ, քանի դեռ չի համոզվել, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բարեխղճորեն հավատարիմ է խաղաղության բանակցություններին։ Այս մասին Araratnews.am-ը հայտնում է` հղում անելով Reuters-ին և The Wall Street Journal-ին, որոնց հայտնել է Սպիտակ տան պաշտոնյան, որը խոսել է անանունության պայմանով։
«Նախագահ Թրամփը հստակ ասել է, որ հավատարիմ է խաղաղությանը։ Մեզ պետք է, որ մեր գործընկերները նույնպես հավատարիմ լինեն այս նպատակին: Մենք դադարեցնում ենք և վերանայում ենք մեր օգնությունը՝ համոզվելու համար, որ այն նպաստում է լուծմանը»,- ասել է պաշտոնյան։ Թրամփն ամենայն հավանականությամբ կդադարեցնի Պենտագոնի պահեստներից ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի կողմից հաստատված զենքի վաճառքը Նախագահական տնօրինման թույլտվության համաձայն: Բայդենի կողմից հաստատված օգնության փաթեթները ներառում էին արկեր, հրթիռներ և այլ զենքեր։