Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երբևէ եղած ամենավատ հայտարարությունն է արել, երբ ասել է, որ խաղաղության համաձայնագիրը դեռ «հեռու, շատ հեռու է»: Araratnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է Truth Social-ը։

«Սա ամենավատ հայտարարությունն է, որ Զելենսկին կարող էր անել, և Ամերիկան ​​դա երկար ժամանակ չի հանդուրժի։ Ահա թե ինչ էի ասում՝ այս տղան խաղաղություն չի ուզում, քանի դեռ ունի Ամերիկայի աջակցությունը։ Իսկ Եվրոպան Զելենսկու հետ հանդիպման ժամանակ ուղղակիորեն հայտարարեց, որ իրենք չեն կարող գլուխ հանել առանց ԱՄՆ-ի։ Սա, թերեւս, լավագույն հայտարարությունը չէ Ռուսաստանի դեմ ուժի ցուցադրման առումով։ Ի՞նչ են նրանք ընդհանրապես մտածում»,- գրել է նա։

Թրամփն իր գրառմանը կցել է Associated Press-ի հոդվածը՝ մեջբերելով Զելենսկու խոսքերը, որտեղ նա ասում է, որ խաղաղության համաձայնագիրը դեռ շատ հեռու է, բայց հույս է հայտնում, որ ԱՄՆ-ն կշարունակի աջակցությունը:

127