Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վլադիմիր Զելենսկին չի կարողանա վերադառնալ Օվալաձև աշխատասենյակ, քանի դեռ հրաժարվում է քննարկել Ուկրաինայում խաղաղության համաձայնագրի մանրամասները. Araratnews.am-ի փոխանցմամբ այս մասին ԱՄՆ փոխնախագահ Ջ. Վենսը ասել է Fox News-ին: «Չի կարելի վերադառնալ Օվալաձև գրասենյակ կամ որևէ այլ տեղ և հրաժարվել խաղաղության համաձայնագրի մանրամասները քննարկելուց»,- ասել է նա։ Ինչպես նշել է Վենսը, Զելենսկին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ վիճաբանելով ցույց է տվել խաղաղության գործընթացին մասնակցելու բացահայտ չկամություն:
Միևնույն ժամանակ, Վենսը մատնանշել է, որ հանդիպման առաջին կես ժամվա ընթացքում ամերիկացի առաջնորդը փորձել է լինել բարի և քաղաքավարի, չնայած իր հասցեին հնչող բարբաջանքներին և Կիևի ռեժիմի ղեկավարի ստերին․