
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Թուրքիայի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ` Թուրքիայի ԱԳ նախարարի՝ Իրանի հասցեին հնչեցրած մեղադրանքների պատճառով։
Միջերկրական և Արևելյան Եվրոպայի հարցերով գլխավոր տնօրենը, դիմելով թուրք դիվանագետին, ընդգծել է. «Հաշվի առնելով մեր երկրների ընդհանուր շահերը և տարածաշրջանում ստեղծված բարդ իրավիճակը՝ անհրաժեշտ է խուսափել անհիմն հայտարարություններից և անիրատեսական վերլուծություններից, որոնք կարող են հանգեցնել երկկողմ հարաբերություններում տարաձայնությունների և լարվածության»։
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Al Jazeera-ին տված հարցազրույցում կոչ էր արել Իրանին փոխել իր տարածաշրջանային քաղաքականությունը։ Մասնավորապես շեշտել էր․ «Ես իրանցիներին ասացի. եթե չեք ուզում, որ ձեզ վրա քարեր նետեն, մի նետեք դրանք ուրիշների վրա»:
Իրանում սա գնահատել էին որպես միջամտություն և կործանարար հայտարարություն։