Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր՝ մարտի 5-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:40-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 30-ամյա Գաբրիել Միքայելյանը իր վարած «Iveco» մակնիշի բեռնատարով Բագրատունյաց փողոցում վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ 83-ամյա Միշա Դավթյանին: 

Shamshyan.com-ի տեղեկություններով, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը: 
 
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: 

159