
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի միջև կնքվել է համագործակցության հուշագիր։
Հուշագիրը ստորագրել են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Մուշեղ Ղուկասյանն ու «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը՝ ամրագրելով համատեղ համագործակցության ուղղությունները, որոնք միտված են աջակցելու Հայաստանի Հանրապետությունում և սփյուռքում բնակվող երիտասարդների մասնագիտական կարողությունների բարձրացմանը, ինչպես նաև հայրենադարձների ինտեգրմանը:
Կողմերը վստահություն են հայտնել, որ այս համագործակցությունը նոր հնարավորություններ կբացի սփյուռքի մասնագիտական ներուժի ներգրավման գործում։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել և խորացնել համագործակցությունը։