
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ Starlink արբանյակային ծառայությունը կշարունակի գործել Ուկրաինայում։ Այս մասին, Araratnews.am-ի փոխանցմամբ, նա գրել է X սոցիալական ցանցում, որտեղ կիրակի օրը՝ մարտի 9-ին, վեճ է սկսվել Մասկի, Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկու և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի միջև։
Սկզբում միլիարդատերը հայտարարել էր, որ իր Starlink համակարգը «ուկրաինական բանակի ողնաշարն է», և եթե ծառայությունն անջատվի, ուկրաինական ճակատն ամբողջությամբ կփլուզվի։
Սրան ի պատասխան՝ Լեհաստանի արտգործնախարար Սիկորսկին մատնանշել է, որ Ուկրաինայի համար Starlink-ը վճարում է Լեհաստանի թվային տեխնոլոգիաների նախարարությունը և Վարշավայի վրա տարեկան արժենում է մոտ 50 միլիոն դոլար։ «Եթե SpaceX-ը ապացուցի, որ հուսալի չէ, մենք ստիպված կլինենք այլ մատակարարներ փնտրել»,- գրել է նա X սոցիալական ցանցում։