Գլխավոր դատախազը միջնորդել է պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդել է Ազգային ժողովին պատգամավորներ Հովիկ Աղազարյանի եւ Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին։ Այս մասին տեղեկանում ենք ԱԺ կայքից:
Հովիկ Աղազարյանի միջնորդության հիմքում ներկայացվել է Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող, այսպես կոչված՝ ոչխարների կաշառքի գործը։
Որոշումների նախագծերը հրապարակված են Ազգային ժողովի կայքում:
Հովիկ Աղազարյանի մասով որոշուման նախագիծը
Տարոն Մարգարյանի մասով որոշման նախագիծը
12 Մարտ, 2025 13:08
345