Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկին նախկինում չէր ցանկանում խաղաղություն Ուկրաինայում, բայց այժմ համաձայնել է դրան։ Այս մասին, Arartnews.am-ի փոխանցմաբ, ամերիկացի առաջնորդը հայտարարել է՝ Սպիտակ տանը Իռլանդիայի վարչապետ Մայքլ Մարտինի հետ հանդիպմանը պատասխանելով լրագրողների հարցերին։

«Եվ մենք արդեն մոտ ենք ինչ-որ բան անելուն: Մենք կարգավորեցինք հարցերը Ուկրաինայի հետ: Եվ, ինչպես գիտեք, ես միշտ ասել եմ, որ Ուկրաինան, թերևս, ամենադժվար կողմն էր [բանակցություններում]»,- նշել է Սպիտակ տան ղեկավարը։

«Տեսաք, մեկ շաբաթ առաջ դուք այստեղ էիք, հետաքրքիր բաներ եղան»,- շարունակել է նա՝ դիմելով լրագրողներին։ «Կար մի մարդ [Վոլոդիմիր Զելենսկի] Սպիտակ տանը, որը կարծես խաղաղություն չէր ուզում: Հիմա նա համաձայնել է խաղաղությանը: Այսպիսով, տեսնենք, թե ինչ կստացվի»,- եզրափակել է Թրամփը:

124