Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Թուրքիայի հետ մեր կարգավորման գործընթացը շարունակվում է, բացի դիվանագիտական հարաբերությունների հաստատումից, առանցքային է սահմանների բացումը, մեր մինչև տրանսպորտային ենթակառուցվածքների վերագործարկումը: Այս մասին, այսօր՝ մարտի 14-ին, ԱԺ-ում կառավարության ծրագրի 2024-ի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Գյումրի-Կարս երկաթուղու գործարկումն ուղղակի կենսական նշանակություն ունի և կարող է ընդհուպ մինչև Սև ծովի, Պարսից ծոցի միջև ամբողջ տրանսպորտային շարժի մեջ առանցքային դեր ունենալ: Ունենք որոշակի պայմանավորվածություններ, պայմանավորվել ենք, օրինակ, համատեղ վերականգնել Անիի պատմական կամուրջը: Սա ուղղակի լրացնում է արդեն իսկ իրականացված որոշումները, որոնք սահմանում են ուղիղ օդային թռիչքներ, օդային բեռնափոխադրումների խոչընդոտների վերացում»,-ասաց նա:

Միրզոյանը նկատեց, որ կան պայմանավորվածություններ, որոնք մինչ այս պահը կյանքի չեն կոչվել, օրինակ՝ երրորդ երկրների քաղաքացիների համար ազատ շարժը սահմանով, այս սահմանի բացումը Հայաստանի և Թուրքիայի այն քաղաքացիների համար, ովքեր դիվանագիտական անձնագիր ունեն։

Տեղյակ եք նաև, որ փետրվարի 28-ից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի Մարգարա անցման կետում, որը արդեն կառավարության որոշմամբ հիմնանորոգվել է, սահմանային ծառայությունը իրականացվում է բացառապես Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերի ուժով: Սա իհարկե նշանակում է, որ ՀՀ սահմանային բոլոր անցակետերում մարտի 1-ից  ծառայություն են իրականացնում Հայաստանի Հանրապետության սահմանային զորքերը: Սա բոլորովին մեղմ ասած՝ անկարևոր փաստ չի։

Իհարկե, առիթից ուզում եմ օգտվել և շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնության ու մեր գործընկերներին, մինչ այս պահը այդ ծառայությունը իրականացնելու համար»,- հայտարարեց Արարատ Միրզոյանը:

294