Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ-ում անդրադառնալով Հայաստանի առաջին Հանրապետության դաշնակցական ղեկավարությանը, հայտարարեց, որ նրանք Ցեղասպանությունից, պատերազմներից և անկախ պետություն հռչակելուց հետո սեփական փորձով եկել էին մի հանգրվանի, որտեղ դիվանագիտական, քաղաքավարի նամակներ և դիմումներ էին գրում թուրքական կողմին, հանդիպում ու բանակցում՝ պատգամելով սերունդներին, որ պետք է Թուրքիայի հետ ունենալ լավ հարաբերություններ՝ 1915 թվականից 5 տարի հետո։

«Այդ մարդիկ եկել էին եզրահանգման կոնկրետ իրադարձությունների բերումով։ Հասել էին ինչ-որ ճշմարտության եւ պատգամում էին սերունդներին։ Հիմա ես ավելի շատ զուգահեռներ կանցկացնեի մեր եւ իրենց, քան ձեր եւ իրենց միջեւ։ Դուք մեզ մեղադրում եք բաների մեջ, որը նույն ձեւ կարելի է մեղադրել այդ մարդկանց»,- ասաց նա։

591